| 91. | ԱՐԾՐՈՒՆԻ | հայ տոհմանուններից է , որ իբրև անուն սկսել է գործածել անցյալ դարի 90 - ական թվականներին: Տարածված է նաև Արծրուն ձևով: |
| 92. | ԱՐԿԱԴԻ | ռուս. ԸՐՍՈՊՌռ անունն է , որ անփոփոխ մուտք է գործել մեր մեջ:Հուն. Arkados - ից է , նշանակում է “բարեհոգի” “ազնիվ”, “երջանիկ”. բառացի՝ “Արկադի բնակիչ” / հին հունական դիցաբանության մեջ Արկադիան… 0.5 KB |
| 93. | ԱՐՄԱՆ | պարս. arman բառից , որ “իղձ”, “կարոտ” է նշանակում: Հնում այս անունը չի եղել հայերի մեջ, այժմ տարածված է /մանավանդ սփյուռքում/ իբրև արական անձնանուն: |
| 94. | ԱՐՄԵՆ | հայ. Արմենակ անվան կրճատ ձևն է , բոլորովին կապ չունի armen /հայ/ և կամ Armenia /Հայաստան/ բառերի հետ: Այժմ չափազանց տարածված անուն է : Սրանից Արմենյան ազգանուն : |
| 95. | ԱՐՄԵՆԱԿ | հայկական դիցաբանության անուններից է /Արամանյակ/: Շատ տարածված էր անցյալ դարում: Գործածական է նաև կրճատ Արմեն ձևը, որ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն: |
| 96. | ԱՐՇԱԼՈՒՅՍ | հայ. Արշալույս /լուսաբաց / բառից:Իբրև անձնանուն գործածական է թե արական , թե իգական սեռերի համար: |
| 97. | ԱՐՇԱԿ | պարս. ara “արջ” բառից՝ հայ. ակ փաղքշական ածանցով: Նշանակում “արջուկ”: Սրանից Արշակունյաց տոհմանունը, ինչպես և Արշակունի, Արշակյան ազգանուններ: |
| 98. | ԱՐՇԱՄ | պարս. Arama անունից, որ կազմված է ara “արջ” և ama “ուժ” բառերից. նշանակում է “արջի ուժ ունեցող”: Արշամը հայերի մեջ գործածական անուն էր տակավին հեթանոսական դարերից: |
| 99. | ԱՐՇԱՎԻՐ | հայկական հնագույն անուններից է , որ ըստ Հյուբշմանի նշանակում է “տղամարդ” / զենդ. aran և vira բառերից /: Պատահական նմանություն ունի հայերեն արշավել բայի արշավիր հրամայական ձևի հետ: |
| 100. | ԱՐՍԵՆ (Արսէն) | հուն. Arsen բառից է , որ նշանակում է “առնական”, “ամրակուռ” / լատ Arsenius , ֆր. Arsene , ռուս.ԸՐրպվՌռ և այլն/ : Այժմ էլ գործածաական անուն է : Ունենք նաև Արսենյան ազգանունը: |