Վաղարշ անունն է ակ փաղաքշական ածանցով, որ վաղուց գործածական է հայերի մեջ: Ոմանք մեկնաբանում են որպես “ուժեղ Արշակ”՝ մատնացույց անելով սանս. bala և լատ. valor բառերը՝ “ամուր”, “ուժեղ” իմաստով (Justi-485) : Հ.Աճառյանն իրավամբ այս ստուգաբանությունը համարում է կեղծ և անընդունելի: Կան նաև այս անվան Վաղո, Վաղիկ կրճատ ձևերը, ինչպես և Վաղարշակյան ազգանունը: