եբր. gd “խորտակել”, “փշրել” արմատից, նշանակում է “խորտակող”, “կործանող”: ԵՐ մեկնաբանում է “փորձություն”: Եկել է լատ. Gedeon ձևից և գործածական էր անցյալում: Հանդիպում ենք Գդիհոն, Գեթեոն, ինչպես և կրճատ Գեթո, Գեդո ձևերը: Սրանից ունենք Գեդեոնյան, Գեդոյան ազգանունները: